National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.10.2019
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված համապատասխան բնագավառների եւ գերատեսչությունների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած գրասենյակին 2020թ-ի պետբյուջեի նախագծով հատկացվելու է 505 միլիոն դրամ։

Կիրականացվի «Հայրենադարձություն» ծրագիրը, որը ներառում է մի շարք միջոցառումներ։ Կյանքի կկոչվեն 6 ծրագրեր, որոնց իրականացման համար նախատեսվել է 450 միլիոն դրամ։ Կշարունակվի «Քայլ դեպի տուն» ծրագիրը. շուրջ 800 սփյուռքահայեր կայցելեն հայրենիք։ Հայրենադարձություն կազմակերպելու գործում գլխավոր հանձնակատարը կարեւոր է համարել մանկուց հայրենասիրության գաղափարով դաստիարակությունը։ Նա ընդգծել է հայրենադարձության ռազմավարության մշակման կարեւորությունը։

Մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում խորհրդարանի եւ հանրաթյան քննարկմանը կներկայացվի «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խոսքով՝ 2020 թ.-ին պետական մարմնին հատկացվելու է 7 միլիարդ 396 միլիոն դրամ։ Հեռուստատեսային հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման համար նախատեսվել է  5 միլիարդ դրամ, իսկ ռադիոհաղորդումների համար՝ 945 միլիոն դրամ։ Հոգեւոր հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման համար «Շողակաթ» հեռուստաընկերությանը կտրամադրվի 206 միլիոն դրամ։ Առաջիկայում հանրային ռադիոն եթեր կհեռարձակի նոր մանկական ալիքը։ Արա Շիրինյանը կարեւորել է բանավիճային հաղորդումների կազմակերպումը, ինչն, ըստ նրա, ապահովում է բազմակարծությունը հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բնագավառին հատկացվել է 179,5 միլիարդ դրամ, որը շուրջ 20 միլիարդով կամ 12,9 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից։ Հանրակրթության համար նախատեսվել է 145 միլիարդ դրամ, գիտությանը՝ 12, 6 միլիարդ, մշակույթի ոլորտին՝ 15,9 միլիարդ, սպորտին՝ 4 միլիարդ դրամ։

Կիրականացվեն 21 ծրագրեր, որոնք ընդգրկում են 176 միջոցառում։ Նշվել է, որ հանրակրթության ոլորտում աճը պայմանավորված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումով եւ դպրոցներում աշակերտների թվի ավելացումով։ Երկուսուկես անգամ ավելացել է մանկավարժներին եւ աշակերտներին տրանսպորտով ապահովելու ծախսը։

Գալիք տարի կվերակառուցվեն կամ հիմնովին կնորոգվեն 8 գյուղատնտեսական քոլեջներ։ Նախատեսվում է նորոգել 4 թանգարան եւ պատկերասրահ։ Հանրապետության դպրոցների 50տոկոսը կապահովվեն մասնագիտական լաբորատորիաներով, 60 համայնքներում կբացվեն նախակրթարաններ։ Աշակերտները կապահովվեն դասագրքերով։

Նախարարի հավաստմամբ՝ մոտ ապագայում նախատեսվում է ռազմագիտություն առարկան դասավանդել ոչ թե լսարաններում, այլ զորանոցային-ճամբարային պայմաններում։

2020 թ-ին կիրականացվեն երիտասարդական, մշակութային, սպորտային մի շարք ծրագրեր, կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ։
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am